Մեկ օրում Գազա է մտել մարդասիրական օգնություն տեղափոխող 216 բեռնատար

Մեկ օրում Գազա է մտել մարդասիրական օգնություն տեղափոխող 216 բեռնատար

Ավելի քան 210 բեռնատար մարդասիրական օգնություններով և 6 տանկ գազով` ճաշ պատրաստելու և կենսական ենթակառուցվածքների պահպանման համար մուտք են գործել Գազայի հատված: Այս մասին հայտնում է Ynet News պորտալը ՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը կից Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակին (COGAT):

216 մարդասիրական բեռնատար շարժվել է Գազայի հատված՝ 165-ը՝ Քերեմ Շալոմ անցակետով, 51-ը՝ Էրեզ անցակետով։ Նրանք կրում էին սնունդ և բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ պոլիոմիելիտի պատվաստանյութ, նշել է COGAT-ը:

Մարդասիրական կազմակերպությունները Իսրայելին մեղադրում են Գազայի հատվածի բնակչության հումանիտար օգնության մուտքը միտումնավոր սահմանափակելու մեջ։ Հրեական պետությունը պնդում է, որ նման սահմանափակումներ չկան։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում