Ֆրանսիայի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել Դուրովին Ֆրանսիայի քաղաքացիություն տրամադրելուն
Ֆրանսիայի Եվրոպական գործերի և արտաքին գործերի նախարարությունը դեմ է արտահայտվել Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին 2021 թվականին Ֆրանսիայի քաղաքացիություն տալուն, քանի որ կարծում է, որ նա չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ վկայակոչելով երկրի արտաքին քաղաքականության գերատեսչության աղբյուրները։
Մասնավորապես, դիվանագետները, ովքեր ուսումնասիրել են Դուրովի կողմից Դուբայում Ֆրանսիայի հյուպատոսություն ներկայացված միջնորդությունը, կասկածներ են հայտնել այն փաստի վերաբերյալ, որ նա օգնում է «բարելավել Ֆրանսիայի իմիջը»։
Կարծիքներ