Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հայկական կողմը կորուստ չունի: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն՝ հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ:
Կարծիքներ