Կամիկաձե ԱԹՍ-ներ, Akash հրթիռային համակարգեր․ ըստ հնդկական ԶԼՄ-ի՝ ՀՀ-ն դիտարկում է նոր զինատեսակների ձեռքբերումը
Հայաստանը դիտարկում է Հնդկաստանից ավելի շատ պաշտպանական զինատեսակների ձեռքբերումը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի, միջին հեռահարության երկիր-օդ հրթիռային համակարգերի, ինչպիսին է Akash-ը:
Նշվում է, որ նախօրեին Գանդինագարում «DefExpo 2022»-ի շրջանակներում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի երկկողմ հանդիպումը հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ, որտեղ քննարկվել է ռազմական խորը համագործությունը։Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը,հղում անելով հնդկական The Print պարբերականին:
Լրատվականը գրում է, որ հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների միջև միջակառավարական պայմանագրի ստորագրումից հետո ընդամենը շաբաթներ անց։ Ըստ պարբերականի՝ այդ պայմանագրով Հայաստանը ստանալու է Pinaka հրթիռային համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռներ և զինամթերքի լայն տեսականi, ներառյալ` 80 մմ ականանետnեր։
Թեև հնդկաստանի կառավարության աղբյուրները առայժմ լռություն են պահպանում նախօրեին երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման մանրամասների մասին, սակայն նշում են, որ «առանցքը պաշտպանական համագործակցությունն է եղել»։
Ամեն դեպքում աղբյուրները լրատվամիջոցին հայտնել են, որ Հայաստանը դիտարկում է ոչ միայն տեղական արտադրության Akash հակաօդային պաշտպանության համակարգերի, այլև Հնդկաստանում մասնավոր ընկերությունների՝ Tata Advanced Systems Limited-ի (TASL) և Solar Industries-ի մշակած կամիկաձե անօդաչուների ձեռքբերումը:
Կարծիքներ