Ճանապարհների սպասարկման հարցում Երևանում կկիրառվեն նոր մոտեցումներ. քաղաքապետարան
Ճանապարհների սպասարկման հարցում Երևանում կկիրառվեն նոր մոտեցումներ, որոնք էականորեն կբարելավեն ենթակառուցվածքների վիճակը, սպասարկումը և, որ կարևոր է, է՛լ ավելի մեծ ուշադրություն կդարձվի աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորին խուսափելու համար։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
2023թ. մայրաքաղաքում կվերանորոգվի շուրջ 200կմ ճանապարհահատված, որն իր մեջ կներառի ասֆալտե ծածկի, յուրաքանչյուր փողոցի 10%-ի շրջանակներում հիմքային նորոգումներ, մայթերի, դիտահորերի բարձրացման համալիր աշխատանքներ: Հաշվի առնելով շինբարեկարգման ոլորտում ընթացիկ ու նախանշվող ծրագրերի ծավալը, ինչպես նաև կառավարման ճիշտ մոդելի կիրառման անհրաժեշտությունը ՝ ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունում կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ:
Կարծիքներ