Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ մոտեցումները, լրագրողներին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։
«Բանակցությունների վերջնական փուլում ենք՝ գնի հաստատման մասով, ծավալներն արդեն ֆիքսված են։ Բայց գինը միշտ կոմերցիոն խնդիր է։ Սա ողջամիտ փոխզիջման որոնում է, ուստի աշխատանքային խումբ է ստեղծվել։ Մասնագետները մշակում են գնագոյացման մոտեցում»,- հավելել է նախարարը։
Նա նշել է, որ Իրանի պայմանագիրը «Գազպրոմի» հետ Ադրբեջանի տարածքով հանրապետություն գազի մատակարարման վերաբերյալ ներկայումս հաշվարկվում է փոքր ծավալով (տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր), սակայն սա տեխնոլոգիայի փորձարկման առաջին քայլն է։ Հետագա մատակարարումները կարող են աճել մինչև տարեկան 55 միլիարդ խորանարդ մետրի:
Կարծիքներ