Ալեքսանդր Պետրակով․ «Խաղալու ենք աշխարհի լավագույն հավաքականներից մեկի հետ
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Խորվաթիա - Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ նոյեմբերի 20-ին կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
(հարցեր Էդուարդ Սպերցյանին)
- Քո կարծիքը մրցակցի ու վաղվա խաղի մասին։
- Մենք խաղալու ենք ուժեղ հավաքականի հետ։ Դա նշանակում է, որ որ հետաքրքիր խաղ է սպասվում։ Տեսնենք, թե որքանով ենք պատրաստ այդ հանդիպմանը։ Այնպես որ թիմն անհամբեր սպասում է այդ խաղին։
(հարցեր Ալեքսանդր Պետրակովին)
- Ի՞նչ եք սպասում վաղվա խաղից։
- Ես ակնկալում եմ լավ խաղ։
- Դուք այլևս չեք կարող որակավորվել ԵՎՐՈ 2024, արդյո՞ք ունեք մոտիվացիա վաղվա խաղում, թե՞ դիմակայությանը կարևորություն չեք տալիս։
- Մի քիչ տարօրինակ հարց է։ Ինչպե՞ս կարող է որակավորման փուլի հանդիպումն ազգային հավաքականի կազմում չլինել բավարար մոտիվացիա։ Մենք խաղում ենք աշխարհի լավագույն ընտրանիներից մեկի հետ։ Տղաներն անհամբեր սպասում են, ես էլ սպասում եմ վաղվա խաղին, ու մենք պատրաստ ենք ցույց տալ մեր լավագույն որակները վաղվա հանդիպման ընթացքում։
- Հնարավորություն կտա՞ք նաև ավելի քիչ խաղաժամանակ ստացող ֆուտբոլիստներին, անեք փորձարկումներ՝ ապագայում հասկանալու համար, թե ինչ սպասել կազմի մյուս ֆուտբոլիստներից։
- Մարզչական շտաբի հետ մենք որոշում կկայացնենք մարզումներից հետո։ Շատ քիչ է անցել բարդ հանդիպումից: Կնայենք GPS սարքավորումների տվյալները և դրանից հետո արդեն վերջնական որոշումները կկայացնենք
Կարծիքներ