Ձյան հետևանքով ՀՀ որոշ ավտոճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել
![Ձյան հետևանքով ՀՀ որոշ ավտոճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել](https://freenews.am/uploads/images/image_750x_655bbc3a8e7a0.jpg)
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձյան հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում և Մարալիկ–Պեմզաշեն ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Կարծիքներ