Կիրիլ Կուլակովը նշանակվել է Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար
 
            Գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«2023 թվականի սեպտեմբերի 3-ից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը ստանձնել է գեներալ-մայոր Կուլակով Կիրիլ Դենիսովիչը»,- նշված է հաղորդագրությունում։
Կիրիլ Կուլակովը Արցախում փոխարինել է Ալեքսանդր Լենցովին, ով ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատար էր նշանակվել այս տարվա ապրիլին։


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ