Սարգիս Խանդանյանը Վիեննայի պատվիրակության հետ խոսել է տարածաշրջանում անվտանգային հարցերի, Լաչինի միջանցքի մասին
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի պատվիրակության անդամների հետ:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Վիեննայի խաղաղության միջազգային ինստիտուտի փոխնախագահ, ՄԱԿ-ի կառավարման հարցերով գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Անգելա Քեյնը նշել է, որ Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
Պատվիրակության անդամների խնդրանքով Սարգիս Խանդանյանը խոսել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի մասին, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:
Հանձնաժողովի նախագահը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից Լեռնային Ղարաբաղի երեք ուսանողների առևանգման, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, Իրանի և Վրաստանի հետ համագործակցությանը:
Կարծիքներ