Կանադան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային
Կանադան կշարունակի սպառազինություններ մատակարարել Ուկրաինային, այդ թվում օդային տրանսպորտի օգտագործմամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին այդ մասին հայտնել Է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված արտահերթ հանդիպումից առաջ:
«Մենք կշարունակենք ռազմական օգնությոն ցույց տալ Ուկրաինային,- նշել Է նա:- Մեր տնօրինության տակ են դրա առաքման մի շարք տարբերակներ, ներառյալ օդայինը»: Միեւնույն ժամանակ նա հրաժարվել Է կոնկրետացնել հնարավոր լոգիստական երթուղիները՝ դա բացատրելով ինչպես բուն ռազմական օգնության, այնպես Էլ այն տեղափոխող անձնակազմի անվտանգության եւ պաշտպանվածության ապահովման անհրաժեշտությամբ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի:
Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ շարքից հանում են սոսկ ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ