«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» նոր դաշտ

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» նոր դաշտ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում նախատեսում է գործարկել «Գործարքի տեսակ» անվանումով պարտադիր նոր դաշտ։ Հաշվի առնելով հարկ վճարողների առաջարկները՝ «Գործարքի տեսակ» նոր դաշտը կգործի 2025 թվականի մարտի 1-ից։

Հարկային հաշիվների դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝

ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող,

ԱԱՀ-ից ազատված,

Այլ:

* Այս կետերը պարտադիր է լրացնել, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։

Հաշիվ վավերագրերի դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝

Հարկման հատուկ համակարգ,

ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող,

ԱԱՀ-ից ազատված,

ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող,

Արտահանում,

ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում:

* Այս կետերը պարտադիր է լրացնել։

Հաշվի առնելով նախատեսվող փոփոխությունները՝ ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է իրականացնել համապատասխան ծրագրային փոփոխություններ։

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգի ինտեգրման թարմացված փաստաթղթերը, ինչպես նաև XSD-ների և XML-ների տվյալները կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում