Արցախի հարավարևելյան ուղղությամբ հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել. ՊԲ

Արցախի հարավարևելյան ուղղությամբ հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել. ՊԲ

ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ չեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը` հերքելով ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, իբր ՊԲ ստորաբաժանումները հարավարևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում