Դավթաշենի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Քաղաքացի Գ. Պ-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության աշխատակիցները:
Կարծիքներ