«Yerevan open»-ի առաջատարն Ուկրաինայի ներկայացուցիչն է

«Yerevan open»-ի առաջատարն Ուկրաինայի ներկայացուցիչն է

Երևանում շարունակվում է «Yerevan open» շախմատային միջազգային մրցաշարը:

 Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող մրցաշարի 7-րդ տուրից հետո առաջատարը 6,5 միավորով Ուկրաինայի ներկայացուցիչն է: Հնդիկ Պորանիկ Աբհիմանյուն երկրորդն է՝ 6, իսկ Արման Միքայելյանը երրորդն է 5,5 միավորով:

Երևանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարը բաժանված է երկու ենթախմբի` A և B: A ենթախմբի մրցաշարին մասնակցում են 129 շախմատիստներ 10 երկրից: Մրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի հնդիկ Նարայանան` 2647: Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարին մասնակցում են Տիգրան Պետրոսյանը, Արման Միքայելյանը, Կարեն Մովսիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Շահինյանը, Արթուր Դավթյանը և ուրիշներ: Երևանի բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 22-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ: