«Զվարթնոց» օդանավակայանի Ավիացիոն անվտանգության աշխատակիցը փրկել է ուղևորի կյանքը
Հոկտեմբերի 12-ին Երևան-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:
Ինչպես հայտնեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունից, օդանավակայանի Ավիացիոն անվտանգության աշխատակցի կողմից ժամանակին ցուցաբերված պատշաճ առաջին օգնության շնորհիվ հնարավոր է եղել փրկել ուղևորի կյանքը:
«Օդանավակայանի անձնակազմը միշտ պատրաստ է պրոֆեսիոնալ կերպով իրականացնել իր աշխատանքային պարտականություններն ու արագ արձագանքել ցանկացած իրավիճակի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ