Թե բա՝ բուքմեյքերականից գումար եմ ստացել, այ հիմա հոգուտ ինձ կբռնագանձվի մեծ գումար. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է լրատվամիջոցներով իր դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակի մասին:
«Լրատվամիջոցներով իմ դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակն Է սա:
Թե բա ես իբր բուքմեյքերական ընկերությունից գումար եմ ստացել: Այ հիմա դատարանի վճռով Գ.Ս. -ից հոգուտ ինձ կբռնագանձվի բավական մեծ գումար:
Նաև հրապարակայնորեն պարտավոր է հերքել:
Շուրջ 10 հայց էլ այս պահին դատարանում է: Իմ մասին լուրջ դեմքի արտահայտությունով ստեր, հեքիաթներ և բամբասանքներ հրապարակելիս՝ հիշեք, որ ես դրանք չեն հանդուրժելու»,- գրել է նա։
Կարծիքներ