Իրանը մինչեւ փետրվարի 19-ը երկարաձգել է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը
Իրանը մինչեւ փետրվարի 19-ը երկարաձգել է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության արգելքը, հաղորդում է Mehr-ը՝ հղում անելով երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:
Այս միջոցն ի սկզբանե գործողության մեջ էր դրվել 2020 թվականի դեկտեմբերի 22-ին՝ երկու շաբաթ ժամկետով, առողջապահության նախարարության եւ Կորոնավիրուսի դեմ ազգային շտաբի պահանջով:
Հայտարարության մեջ նշվում է, որ բացի չեղարկումից՝ այլ երկրներից, հատկապես եվրոպական, կցորդային չվերթները լիովին սահմանափակվել են ու վերահսկվում են, եւ այդ սահմանափակումները շարունակվում են մինչեւ հետագա ծանուցումը:
Հաղորդվում է նաեւ, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Զիմբաբվեն, Նամիբիան, Անգոլան, Մոզամբիկը, Մալավին եւ մի շարք այլ երկրներ, որոնք հայտնել են կորոնավիրուսի նոր շտամերի մասին, նույնպես հունվարի 21-ից առողջապահական խստացված հանրային միջոցառումների թիրախ են դարձել, ինչպես նաեւ այն անձանց, ովքեր այցելել են կամ ապրում են նշված երկրներում նույնպես արգելվում է մուտք գործել Իրան:
Կարծիքներ