ԱՄՆ-ն պահպանել է ռուսական S-400 համակարգերի գնման հարցում Թուրքիայի նկատմամբ կոշտ դիրքորոշումը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շարունակում է Դոնալդ Թրամփի՝ ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման հարցում Թուրքիայի նկատմամբ կոշտ քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
«Մեր դիրքորոշումը չի փոխվել: Թուրքիային կոչ ենք անում հրաժարվել S-400 համակարգերից»,- հայտարարել է Պենտագոնի խոսնակը:
Պարբերականը գրում է, որ Թուրքիան շրջվել է Ռուսաստանի կողմն այն բանից հետո, երբ ձախողվել է ամերիկյան Patriot համակարգեր ձեռք բերելու հարցում Բարաք Օբամայի վարչակազմի հետ պայմանավորվածությունը: Ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերն ընտրել են ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ:
Կարծիքներ