Հնդկաստանում երեք երեխա է մահացել հիվանդանոցում բռնկված հրդեհից
Առնվազն երեք երեխա է զոհվել երկուշաբթի օրը կենտրոնական Մադհյա Պրադեշ նահանգի Բհոպալ քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով։ ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Hindustan Times թերթը՝ հղում անելով նահանգի գլխավոր նախարար Շիվրաջ Սինգհ Չոուհանին։
Ըստ թերթի՝ հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մանկական բաժանմունքում։ Զոհվել է առնվազն երեք երեխա։ Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել հրդեհը, նրանք շարունակում են հիվանդանոցի մարման աշխատանքները։
Նախարարը ցավակցություն է հայտնել երեխաների մահվան կապակցությամբ. Նրա խոսքով՝ նահանգի իշխանությունները միջադեպի մանրակրկիտ հետաքննություն կանցկացնեն։
Կարծիքներ