Իսրայելը կոշտ, արագ և ճշգրիտ պատասխան կտա Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությանը. Նեթանյահու

Իսրայելը կոշտ, արագ և ճշգրիտ պատասխան կտա Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությանը. Նեթանյահու

Իսրայելի իշխանությունները արագ և կոշտ պատասխան կտան Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, որոնցից մեկում զոհվել են յոթ իսրայելցիներ։ Այս մասին շաբաթ երեկոյան հայտարարել է հրեական պետության կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն՝ առանցքային նախարարների մասնակցությամբ երկրի ռազմաքաղաքական կաբինետի արտահերթ նիստից առաջ։

«Մեր պատասխանը կլինի հզոր, արագ և ճշգրիտ: Յուրաքանչյուրին, ով կփորձի մեզ վնասել, մենք ինքներս կվնասենք: Եվ բոլոր նրանց, օգնում են նրանց», - Նեթանյահուի խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում