Իրանն առաջիկա ժամերին Իսրայելին պատասխան տալու որոշում կարող է կայացնել․ Աբբաս
Իրանն առաջիկա ժամերին Իսրայելին պատասխան տալու որոշում կարող է կայացնել, այս մասին TACC-ին տված հարցազրույցում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։
«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրերի ընթացքում կամ նույնիսկ մոտակա մի քանի ժամվա ընթացքում։ Առաջին հերթին՝ մենք որպես պաղեստինցիներ դեմ ենք պատերազմին, մենք պաշտոնապես հայտարարեցինք, որ դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների սպանություններին։
Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ չի լինի էսկալացիա, չի լինի պատերազմ, որի հետևանքները դժվար է գնահատել»,- նշել է Աբբասը։
Կարծիքներ