Օ՛Բրայենը ժամանել է Ուկրաինա
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը ժամանել է Ուկրաինա։
Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը X-ի իր էջում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Օ'Բրայենի ներկայությունն այստեղ՝ Կիևում, ուժեղ ազդանշան է. Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ուկրաինային»,- գրել է նա։
Այցի ծրագիրը և թե որքան ժամանակ պաշտոնյան կմնա Ուկրաինայում, չի հաղորդվում։
Կարծիքներ