Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 15.083 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը: Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև գերմանական Կոդբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում:

Նախօրեին Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամներ Արթուր Ավետիսյանը 4-րդն էր, իսկ Վահագն Դավթյանը` 8-րդը, Դոհայի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի օղակների վարժությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում