Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2075 դեպք: Ապաքինվել է ևս 9 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 1363։ Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում