Հունվարի 1-ից հանրային տրանսպորտում կանխիկ վճարման հնարավորություն չի լինելու․ Տիգրան Ավինյան

Հունվարի 1-ից հանրային տրանսպորտում կանխիկ վճարման հնարավորություն չի լինելու․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիներն ուղեվարձը վճարելու են բացառապես անկանխիկ եղանակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետն այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

«Հունվարի 1-ից մենք անցնում ենք բացառապես անկանխիկ եղանակով վճարումներին։ Այսինքն, այլևս կանխիկ վճարելու հնարավորություն հանրային տրանսպորտում չի լինելու։ Այնուամենայնիվ, մեկանգամյա տոմսի համար նաև գործելու է գործող սակագինը, որպեսզի այս ադապտացիոն շրջանն անցնենք։ Գործելու են նաև նոր տոմսային գործիքները, որոնցից կարող են օգտվել այն անձինք, որոնք արդեն իսկ պատրաստ են մուտք գործել համակարգ։ Մենք հունվարի ընթացքում այս տրանսֆորմացիան պետք է ապահովենք՝ հին մոդելից դեպի նոր մոդել։ Սա առաջին թեման էր, որի մասին ես ուզում էի խոսել։ Կարծում եմ, որ սա մեր ամենակարևոր ռեֆորմներից մեկն է։ Իրականում մենք անընդհատ խոսում ենք սակագներից, սակայն չենք խոսում, թե ինչ թվային հնարավորություններ են ստեղծվում այս գործիքների կիրառման արդյունքում»,- ասաց Տիգրան Ավինյանը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում