Արագիլների աղտոտման պատճառներից մեկը բացահայտվել է
Հայաստանի տարբեր շրջաններում արագիլները երկու տարի է՝ աղտոտվում են անհայտ հանգամանքներում: Անցած տարի Արարատի մարզում, այս տարի Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում հայտնաբերվեցին սևացած ու յուղոտված փետուրներով, հյուծված ու սովամահ արագիլներ: Խնդրի սլաքներն ուղղվեցին մարզի տարածքում գործող ձկնաբուծարաններին:
Օրեր առաջ "Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն" հիմնադրամը տարածել է հայտարարություն, ըստ որի ՝ արագիլների աղտոտման աղբյուրներից մեկը Մասիս քաղաքի աղբավայրն է, որտեղ ձկնաբուծարանից բերված ձկան մեծ քանակով փորոտիք ու յուղ կա թափված: Փաստորեն, արագիլները կեղտոտվում են աղբավայրում, որտեղ ոչ պատշաճ կերպով և խախտումներով թափվում է ձկնաբուծարանների կենդանական աղբը: Նշենք, որ կենդանական ծագման աղբն ունի տեղադրման հատուկ կանոններ, որոնց խախտման դեպքում հենց այսպիսի լուրջ և վտանգավոր խնդիրների առաջ ենք կանգնում: Խնդիրն առկա է և 2 տարի անընդմեջ շարունակում է մնալ Շրջակա միջավայրի նախարարության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և այլ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն գործողությունները ուսումնասիության մակարդակից չեն աճում:
Կարծիքներ