Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ

Ավստրիայի նախագահը չի շնորհավորի Լուկաշենկոյին ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ

Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենը չի շնորհավորի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ավստրիացի նախագահի մամուլի քարտուղար Ռեյնհարդ Պիկլ-Հերքը:

«Դաշնային նախագահը շնորհավորական հեռագիր չի ուղարկի»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Մամուլի քարտուղարը նախագահի որոշման պատճառը չի նշել:

Ավելի վաղ Լուկաշենկոյին հաղթանակի առիթով շնորհավորել էին մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ՌԴ նախագահն ու Չինաստանի ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում