ՔՊ-ն կոչ է արել իր կողմնակիցներին քվեարկելուց հետո թիթեռ նկարել և ուղարկել Արման Թաթոյանին. Հարությունյան

ՔՊ-ն կոչ է արել իր կողմնակիցներին քվեարկելուց հետո թիթեռ նկարել և ուղարկել Արման Թաթոյանին. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ ավելի վաղ արած հայտարարություններին՝ սարկազմով պատասխանելով դրանց:

««Քաղաքացիական պայմանագիրը» կոչ է արել իր կողմնակիցներին Գյումրու ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո թիթեռ նկարել և ուղարկել Արման Թաթոյանին՝ որոշելու լավագույն թիթեռի նկարը: Այս կերպ ՔՊ-ն փորձ է արել հեռու պահել Արման Թաթոյանին հանրային մթնոլորտը մխտռելու էժանագին փորձերից»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Թաթոյանն ավելի վաղ հայտարարել էր, թե «ՔՊ-ն Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը»։

Սա այն դեպքում, երբ Հայաստանի ընտրական օրենսդրության համաձայն՝ քվեարկությունը կատարելիս ընտրողը ոչ թե գրիչով նշում է կատարում, այլ նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը տեղադրում է ծրարի մեջ ու դուրս գալով քվեախցիկից՝ գցում քվեատուփը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում