«Բավարիան» հաղթեց «Սևիլյային» և նվաճեց Եվրոպայի սուպերգավաթը
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» Եվրոպայի սուպերգավաթի խաղում 2:1 հաշվով հաղթեց իսպանական «Սևիլյային» և տիրեց պատվավոր մրցանակին:
Բուդապեշտում կայացած խաղը հաջող սկսվեց իսպանացիների համար, որոնք արդեն 13-րդ րոպեին ստացան 11մ հարվածի իրավունք, և այն վստահ իրացրեց Օկամպոսը: Գերմանացիներն արդեն առաջին խաղակեսում ետ բերեցին այդ գնդակը: 34-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիայից հետո Լեո Գորեցկան հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսում թիմերին չհաջողվեց գրավել դարպասները և հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում մարզական բախտը ժպտաց «Բավարիային», որը 104-րդ րոպեին կարողացավ ևս մել գոլ խփել: Աչքի ընկավ իսպանացի Խավի Մարտինեսը, որն իր վերջին խաղն անցկացրեց մյունխենցիների կազմում:
Այդպիսով, «Բավարիան» լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթեց Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլյային» և երկրորդ անգամ նվաճեց սուպերգավաթը (առաջինը՝ 2013 թվականին): Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց գերմանական թիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը:
Կարծիքներ