Fastex ՀՊԼ. «Ալաշկերտը» գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը

Fastex ՀՊԼ. «Ալաշկերտը» գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը

Հոկտեմբերի 14-ին Fastex ՀՊԼ-ի 11-րդ տուրի շրջանակում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտին»։

Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Միակ գոլը հանդիպման մեկնարկում խփել է Տիագո Գալվաոն։

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 24 միավորով գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» 11 միավորով 7-րդ տեղում է։

Վաղը կկայանա այս տուրի ևս երեք հանդիպում․

15։00 «Լեռնային Արցախ»-«Նոա»
16։00 ԲԿՄԱ-«Վան»
20։00 «Ուրարտու»-«Շիրակ»

Հետևեք մեզ նաև Տելեգրամում