Պաշտպանության նախարարությունում հավաք-խորհրդակցություն է անցկացվել
Փետրվարի 9-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրված իրավախախտումների, դեպքերի ու պատահարների առաջացման նախադրյալները և դրանց կանխարգելման հիմնական ուղիները» թեմայով։
Այս մասին հայտնումե ն ՀՀ ՊՆ-ից:
Հավաք-խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել զինծառայողների միջև ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների առաջացմանն ազդող գործոններին, դրանց կանխարգելման ուղիներին, զինված ուժերում արձանագրված իրավախախտումների վիճակագրությանը, արատավոր բարքերի դեմ պայքարին, զինված ուժեր դրանց ներթափանցումը բացառելուն ուղղված աշխատանքներին և կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև մի շարք այլ թեմաների։
Կարծիքներ