Հունգարիայում Ավանեսյանը և Շանդոր Պինտերը քննարկել են հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում, Հունգարիա կատարած այցի շրջանակներում, Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի առողջապահության ոլորտը համակարգող Ներքին գործերի նախարար Շանդոր Պինտերի հետ:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` հետագա գործակցության վերաբերյալ հուշագրի կնքման հնարավորությունը:
Կարծիքներ