Ադրբեջանը խիստ կարանտինային ռեժիմը երկարաձգել է ևս երկու շաբաթով
Ադրբեջանի իշխանությունները որոշել են ևս երկու շաբաթով երկարաձգել կարանտինային խիստ միջոցառումները, որոնք սահմանվել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար:
Ինչպես նշում է minval.az-ը, այս մասին հայտարարել է համավարակի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի անդամ Շահմար Մովսումովը:
«Խիստ կարանտինի շնորհիվ մեզ հաջողվեց կանխել վարակի արագ տարածումը: Դա կարանտինի արդյունավետության ապացույցն է, ուստի՝ ծրագրում ենք կարանտինային խիստ ռեժիմը երկարաձգել ևս երկու շաբաթով: Մենք ստիպված ենք դրան գնալ»,-ասել է նա:
Ըստ Worldometers կայքի՝ երկրում գրանցվել է վարակման 26 165 դեպք, որից 334-ը՝ մահվան ելքով:
Կարծիքներ