Կիմ Չեն Ընը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել ծանր ճգնաժամին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել քաղաքացիներին պատրաստվել ծանր ճգնաժամին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «BBC»-ն, ելույթ ունենալով կուսակցական համաժողովում` Հյուսիային Կորեայի առաջնորդը ներկայիս իրավիճակը համեմատել է 1990-ականների սովի հետ:
Բնակչության աղքատ վիճակը թեթևացնելու համար նա կոչ է արել պաշտոնյաներին պատրաստվել «դժվարին երթի»: Ինչպես հայտնի է պատմությունից, այս տերմինը վերաբերում է 90-ականներին Հյուսիսային Կորեայում մոլեգնող սովին, որի հետևանքով մահացել է բնակչության 10 տոկոսը:
Կարծիքներ