Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների հավաքներ

Հինգերորդ զորամիավորումում անցկացվել են գումարտակների հրամանատարների հավաքներ

Զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդման և մասնագիտական հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 7-ից 9-ը 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են գումարտակների հրամանատարների եռօրյա հավաքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանը ներկայացրել է մարտական պատրաստության գործընթացի համակարգված և լիարժեք կազմակերպման կարգն ու մեխանիզմները, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում