Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս

Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս

 Սեպտեմբերի 12-ից 15-ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում