Սիրիայից երկու հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ

Սիրիայից երկու հրթիռ է արձակվել Թուրքիայի ուղղությամբ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի տարածքից 2 հրթիռ է ընկել երկրի հարավկենտրոնական Քիլիս նահանգում: Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

«Հրթիռները, որոնք արձակվել են Սիրիայի տարածքից, ընկել են Քիլիսի նահանգի ամայի տարածքում: Մեր քաղաքացիները չեն տուժել, նյութական կորուստներ չկան»,- ասված է ՊՆ հայտարարության մեջ:

Թուրքական կողմն անմիջապես պատասխան կրակ է բացել հրթիռների արձակման ուղղությամբ: Անկարայի համոզմամբ՝ դրանք արձակվել են Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» հսկողության տակ գտնվող Թել Ռըֆաթ շրջանից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում