Կողմերը պարտավոր են պահպանել հրադադարը․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, նշելով՝ Ֆրանսիան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրմամբ.
«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում անվտանգության վիճակի վատթարացման և ծանր զինատեսակների ենթադրյալ կիրառման կապակցությամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, հատկապես հայկական կողմից»,- ասված է հայտարարության մեջ։
Ֆրանսիան կողմերին կոչ է անում նաև պահպանել հրադադարը, որը նրանք պարտավորվել են պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրում։
Կարծիքներ