Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ. փոխվարչապետ

Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ. փոխվարչապետ

Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Լեռնային Ղարաբղից բռնի տեղահանվածների հետ՝ հասկանալու համար նրանց ծրագրերն ու նպատակները իրենց բնակության վայրերում մշտական հաստատվելու և աշխատատեղերի հետ կապված:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հումանիտար կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ արդեն 50 հազարից ավելի արցախցի ունի բանկի քարտային հաշիվ և ստացել է 100 հազարական դրամները, առաջիկայում կշարունակվեն վճարումները:

«Պետության ֆինանսական աջակցությունը բոլոր բռնի տեղահանվածները կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով: Առաջարկվելիք երկարաժամկետ ծրագրերն էականորեն տարբեր կլինեն կարճաժամկետ այս ծրագրեից, որոնք այս պահին իրականացնում ենք։ ՀՀ մասնավոր հատվածի շատ տնտեսվարողներ արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ են արել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող արցախցիներին»,- ասել է Խաչատրյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում