Սուսաննա Գաբոյանը 6 տարի անց նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը

Սուսաննա Գաբոյանը 6 տարի անց նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի կոչումը

Այսօր եզրագիծը հատեց շախմատի Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունը: 10 օր շարունակ 10 շախմատիստուհիներ պայքար մղեցին չեմպիոնի կոչման համար:

 

Վերջին տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը սպիտակներով հանդիպեց ՖԻԴԵ-ի վարպետ Սիրանուշ Ղուկասյանի հետ: Պարտիան անցավ անչափ լարված պայքարում և ավարտվեց 87-րդ քայլին, սևերի հաղթանակով:

 

Այդպիսով, գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը վայր դրեց իր լիազորությունը, քանի որ նրան հետապնդող Սուսաննա Գաբոյանը նախապես արդեն հաղթել էր Վերոնիկա Խաչատրյանին և կես միավորով առաջ էր անցել: Վանաձորցի շախմատիստուհին 2-րդ անգամ հռչակվեց հանրապետության չեմպիոն: Առաջին կոչումը նա նվաճել էր վեց տարի առաջ՝ 2015 թվականին:

 

Մարիա Գևորգյանը և Մարիամ Մկրտչյանը 6-ական միավորով բաժանեցին 2-3-րդ տեղերը և իրավունք ստացան մասնակցելու 2022թ բարձրագույն խմբի առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում