Չինաստանի ռեստորաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 20-ից ավելի վիրավոր
Չինաստանի Հեբեյ նահանգի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառով 2 մարդ է զոհվել, ևս 26-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CNN-ը։
Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով մոտավորապես 08:00-ին Սանհե քաղաքի ռեստորաններից մեկում:
Ենթադրվում է, որ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը։ Չորսհարկանի շենքը լիովին ավերվել է, նաև տուժել են հարևան շենքերը։
Դեպքի վայր են ժամանել հրշեջները: Մինչև կեսօր նրանք մարել են կրակը, իսկ պայթյունից 500 մետր շառավղով ապրող բնակիչները տարհանվել են։
Կարծիքներ