Լեռնային Ղարաբաղում կրկին հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում։
Փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։
Մարտունու շրջանի անապահով եւ բազմազավակ ընտանիքներին պարենային փաթեթներ բաժանելու նպատակով մարդասիրական ծրագիր է իրականացվել։
Կարծիքներ