Մեկնարկել են գարնանային էտի աշխատանքները. Երևանում 3 պողոտա և որոշ փողոցներ այսօր փակ կլինեն

Մեկնարկել են գարնանային էտի աշխատանքները. Երևանում 3 պողոտա և որոշ փողոցներ այսօր փակ կլինեն

Գարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, ժամը 07։00-10։00-ը փակ կլինի Մարզահամերգային համալիրից Լենինգրադյան փողոց տանող հատվածը։

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։

Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները, Տիչինայի, Շերամի, Գ․ Նժդեհի, Հովհաննիսյան, Ռոստովյան, Ազատամարտիկների, Հերացի, Մելիք Ադամյան, Ագաթանգեղոս, Խանջյան, Տերյան փողոցները:

Պատճառած անհարմարության համար «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում