Գեղարքունիքի Ն․ Գետաշեն և Վ․ Գետաշեն գյուղերում 33 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

Գեղարքունիքի Ն․ Գետաշեն և Վ․ Գետաշեն գյուղերում 33 ժամով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ին ժամը 09.00-ից մինչև հուլիսի 30-ի ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ն․Գետաշեն գյուղի «Վ.Դեմեր» թաղամասի և Վ.Գետաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրությունում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում