Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

Երևանում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տաշքենդի փողոցի թիվ 1/7 շենքի դիմաց ծառը ընկել է ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները հեռացրել են «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա․ Ա․) վրա ընկած ծառի ճյուղը։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում