Բերքաբեր գյուղի ջրամբարից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի

Բերքաբեր գյուղի ջրամբարից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 6-ին, ժամը 14:44-ին տեղեկություն է ստացել, որ Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձված քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպեստեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները գյուղի ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի և մոտ 50 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում