Դեր Զորում 4 սիրիացի զինվորական է մահացել մեքենայի պայթյունի հետևանքով

Դեր Զորում 4 սիրիացի զինվորական է մահացել մեքենայի պայթյունի հետևանքով

Սիրիայի Դեր Զոր քաղաքում ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով 4  սիրիացի զինվորական է մահացել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի անվտանգության մարմնի աղբյուրին, պայթյունը որոտացել է ականների տեղափոխման ժամանակ:

«Դեր Զորի Ալ-Կուսուր Չորս սիրիացի զինվորական է մահացել ավտոմեքենայի պայթյունի ժամանակ, որը պատկանում էր ինժեներական ստորաբաժանումներին: Պայթյունը տեղի է ունեցել «Իսլամական պետության» թողած ականների տեղափոխման ժամանակ», - հայտնել է աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում