Հայտնի է Հայաստան-Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Հունիսի 4-ին՝ ժամը 17։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։
Հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն (Ռումինիա)։ Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) և Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան է Յուլիան Դիման (Ռումինիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈՒԵՖԱ-ի պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը (Ղազախստան)։
Կարծիքներ