Այս տարի մեր առջև այլ խնդիրներ էլ ենք դրել, մասնավորապես՝ ավտոպարկի օպտիմալացման առումով.Արայիկ Հարությունյան

Այս տարի մեր առջև այլ խնդիրներ էլ ենք դրել, մասնավորապես՝ ավտոպարկի օպտիմալացման առումով.Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՀՀ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադարձավ ավտոպարկի օպտիմալացման թեմային:

«Ոչ միայն վերջին աշխարհաքաղաքական զարգացումներով Եվրոպայում, այլ նաև առհասարակ մենք նկատում ենք վառելիքի գնի շարունակական աճ: Պետք է միջոցներ ձեռնարկել ոչ միայն կրճատելու առումով, այլ նաև հնարավոր օպտիմալ տարբերակներ ընտրելու: Կառավարությունում ոչ պաշտոնապես, բայց կուլիսներում և բյուջետային քննարկումների ժամանակ, նաև երեկ մեր գործընկերների հետ քննարկելիս, երբ մեքենաների հայտեր էին ներկայացրել, քննարկում էինք էլեկտրական մեքենաների տարբերակը, որը սպասարկման առումով բավականին մատչելի է»,- ասաց Հարությունյանը:  

Հարությունյանը հայտնեց, որ ներկայում հաջորդ տարվա միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) հայտերն են քննարկվում Կառավարությունում:

«Երեկ արձանագրեցինք, որ եթե ոչ միակը, ապա շատ քիչ մարմիններից ու գերատեսչություններից է վարչապետի աշխատակազմը, որ սահմանված չափաքանակից քիչ է ներկայացրել: Ոչ թե այն պատճառով, որ ծրագրերը չենք իրականացնում, ծրագրերն իրականացնում ենք, մի բան էլ՝ ավելի, պարզապես կարողացել ենք որոշակի օպտիմալացումներ իրականացնել: Այս տարի մեր առջև այլ խնդիրներ էլ ենք դրել, մասնավորապես՝ ավտոպարկի օպտիմալացման առումով, որպեսզի մենք ծանրաբեռնված չլինենք և համապատասխան ծախսերը նվազեցնենք»,- ասաց Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում